ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է կորոնավիրուսը բուժել՝ օգտագործելով մալարիայի, գայլախտի և արթրիտի համար նախատեսված դեղամիջոցները, թեև այս միջոցների արդյունավետությունը դեռ ապացուցված չէ, գրում է The Denver Channel-ը: Խոսքը հիդրօքսիքլորոխինի մասին է, որն ըստ ամերիկացի առաջնորդի՝ կարելի է օգտագործել առանց ստուգման:
«Ի՞նչ եք կորցնում». այս հարցով Թրամփը դիմել է Սննդի և դեղերի կառավարման սանիտարական տեսչության գրասենյակի ներկայացուցիչներին (FDA): Նրանք նշել են, որ դեղը շատ կողմնակի ազդեցություններ ունի՝ սրտխառնոց, որովայնի ցավ, գլխացավ:
Կորոնավիրուսով վարակված մարդկանց թվի առումով Միացյալ Նահանգները դարձյալ առաջին տեղում է: Այստեղ գրանցվել է վարակման ավելի քան 337,6 հազար դեպք, զոհվել է 9,6 հազար մարդ, բուժվել է 17,5 հազարը: