Իրաքում հրթիռներ են արձակել Բասրա քաղաքի մոտակայքում գործող նավթային օբյեկտների ուղղությամբ: Անհայտ անձանց հարվածի հետևանքով օտարերկրյա և պետական ընկերությունների կողմից վերահսկվող օբյեկտները չեն վնասվել: Տուժածներ նույնպես չկան, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությունում և նավթարդյունաբերության ոլորտի աղբյուրները:
Մարտին էլ մի քանի հրթիռ է պայթել Իրաքում ԱՄՆ դեսպանատան անմիջական հարևանությամբ: Երկու-երեք հրթիռ ընկել էր Բաղդադի անվտանգության «կանաչ գոտում», որտեղ կենտրոնացած են վարչական շենքերը և դիվանագիտական ներկայացուցչությունները: