«Կոռուպցիոներներին պատասխանատվության կանչելու գլխավոր խոչընդոտը ոչ էֆեկտիվ դատաիրավական համակարգի գոյությունն է»,- նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին, թե ե՞րբ է Սերժ Սարգսյանը պատասխան տալու իր արարքների համար:
«Մենք պետք է դատական համակարգի ֆեկտիվությունը քայլ-քայլ բարձրացնելով լուծենք բոլոր այն մարդկանց պատասխանատվության հարցը, որոնք օրենքով արդարության և արդարադատության համաձայն իրոք գործել են արարքներ, որոնց կապակցությամբ պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- նշեց վարչապետը։