«Կառավարման խորհրդարանական մոդելը կարծում եմ, այո, պետք է շարունակվի, կադրային փոփոխությունները բացառված չեն․ դրանք բնականոն գործընթաց են։ Ինչ վերաբերում է գաղափարական փոփոխություններին, գաղափարական այն փոփոխությունները որոնք տեղի են ունենում, որոնք առաջարկում ենք և բերում ենք, բավական գոհ եմ»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ֆեյսբուքի ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների հարցերին:
Վարչապետը նշեց, որ ընդհանուր համակարգի աշխատանքից գոհ չէ, մեկնաբանեց՝ իր մասնակցությամբ կատարվող աշխատանքներից սովորաբար գոհ չի լինում, քանի որ առաջին հերթին ինքն իրենից և ուրիշներից պահանջում է ավելին։
«Համոզված եմ, որ մենք կանենք ավելին»,- շեշտեց վարչապետը։