«Շարունակում ենք պահել մեկուսացման խիստ ռեժիմը. դա շատ կարևոր է համավարակի հաղթահարման ճանապարհին»,- Ֆեյսբուքի էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
«Այգի կհասցնենք դուրս գալ, բակում կհասցնենք զբոսնել, բնության գրկում խնջույքներ կհասցնենք կազմակերպել: Հիմա մեկուսացումը բնականոն ռեժիմին վերադառնալու լավագույն միջոցն է:
Հետևե՛ք Պարետատան ու Առողջապահության նախարարության ցուցումներին, որ կարողանանք ապահովել դրական դինամիկան»,- գրել է նախարարը: