Մրցութային հանձնաժողովն ամփոփում է կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված մարտահրավերների հաղթահարմանն աջակցելու նպատակով հայտարարված դրամաշնորհների մրցույթի հայտերը։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
Նա նշել է, որ դիմորդներ նախագծերի իրականացման համար անհրաժեշտ միջոցների բաշխվածքը հետևյալն է՝ 2 մլն դրամ գումար հարկավոր է 18 (13.5%), 3 մլն՝ 27 (20.3 %), 5 մլն՝ 28 (21.1%) և 10 մլն՝ 60 (45.1%) նախագծերի իրագործման համար:
«Բավական հետաքրքիր նախագծեր կան։ Առավել մանրամասներ կներկայացնենք ամփոփման ու գնահատման գործընթացների ավարտից հետո»,- գրել է նախարարը: