Ազգային ժողովի մարդու իրավուքների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու նախագիծը, որով առաջարկվում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին հնարավորություն տալ տարվա ընթացքում չորս անգամ նշելու իրենց ազգային, կրոնական տոները կամ պատմական տարեթվերը:
Հիմնական զեկուցող պատգամավոր Ռուստամ Բաքոյանն ասել է՝ օրենքի նախագծով հնարավորություն է տրվելու ազգային փոքրամասնություններին մոտ գտնվելու իրենց ազգային ինքնությանը: Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվել է՝ կոնկրետ որ տոների մասին է խոսքը և արդյոք այդ օրերը համարվելու՞ են ոչ աշխատանքային:
«Ազգային փոքրամասնությունները Հայաստանում թվով 11 ն են, հստակ պետք է նշել, որ կոնկրետ օրեր կլինեն: Այսինքն՝ ազգային փոքրամասնության ներկայացուցիչը, եթե կցանկանա մասնակցել կրոնական ծիսակատարությանը, կարողանա աշխատանքից կտրվել: Օրինակ՝ ապրիլի 15-ին եզդիների նոր տարին է և այս նախագծով հնարավորություն է տրվում աշխատանքից բացակայելու հնարավորթյուն ստանալ և մասնակցելու իրենց տոնին», - ասել է Ռուստամ Բաքոյանը: