ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը տեղեկացրել է, որ խորհրդարանի աշխատակազմի երկրորդ եռամսյակի շուրջ 700 աշխատակիցների և պատգամավորների պարգևատրման ֆոնդն ամբողջությամբ փոխանցվում է «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» գանձապետական հաշվեհամարին:
«Ավելի վաղ, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ, և ՀՀ ԱԺ պատգամավորների համաձայնությամբ, նույն հաշվեհամարին է փոխանցվել պատգամավորների մարտ ամսվա պարգևատրումների ֆոնդը:
Նշեմ որ պարգևատրման ֆոնդը կազմում է աշխատավարձի ֆոնդի 30%-ը թե՛ պատգամավորների, և թե՛ աշխատակազմի աշխատակիցների համար:
Տեղ գտած թերըմբռնումներից խուսափելու համար պետք է նշեմ, որ այսօր ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են մարտ ամսվա լիարժեք և արդյունավետ աշխատանքի համար, և այն որևէ կապ չունի առաջիկա եռամսյա պարգևատրման ֆոնդի փոխանցման հետ: Այն ամբողջությամբ իրականացվել է»,- տեղեկացրել է Գալստյանը: