2020 թվականի հունվար-փետրվար ամիսների երկրի սոցիալ-տնտեսական վիճակի մասին տվյալներ են հրապարակվել: Ըստ այդմ՝ արձանագրվել է 8.7 տոկոս տնտեսական աճ։
2019 թ․ Էականորեն (շուրջ 70 տոկոսով) աճել են օտարերկրյա ներդրումները (807.3 մլն դոլարից՝ 1.3 մլրդ դոլար), որից, սակայն, օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը մնացել է գրեթե անփոփոխ՝ 254.5 մլն ԱՄՆ դոլար:
ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
2020 թվականի հունվար-փետրվարի արդյունքները 2019-ի համեմատ.
տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 108.7 տոկոս,
արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 116.5 տոկոս,
շինարարության ծավալը՝ 104.3 տոկոս,
ծառայությունների ծավալը՝ 110.4 տոկոս,
առևտրի շրջանառությունը՝ 102.8 տոկոս,
էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 127.9 տոկոս: