Արցախի Հանրապետությունում Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Արցախի Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. ապրիլի 4-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ օրվա համեմատ, արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն՝ 2 գնաճ և 7 գնանկում:
Մասնավորապես՝ միջին գնաճ արձանագրվել է հետևյալ ապրանքատեսակների համար. ադամաթուզ 1կգ՝ 50 դրամ կամ 7.3% և սոխ 1 կգ` 33 դրամ կամ 7%:
Գնանկում է արձանագրվել հետևյալ ապրանքատեսակներում` վարունգ՝ 67 դրամ կամ 6.7%, բենզին «ռեգուլյար» 1լ ՝ 20 դրամ կամ 5,7 %, կիտրոն՝ 17 դրամ կամ 5,4%, լոլիկ՝ 33 դրամ կամ 3%, հավի ձու՝ 1 դրամ կամ 1,8%, ձեռքի ախտահանիչ լուծույթ (ալկոգել)՝ 26 դրամ կամ 3,2% և դիզվառելիք 1լ՝ 10 դրամ կամ 2,4%:
Փոփոխություն արձանագրած ապրանքատեսակներից գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվում է բենզին (գնանկում՝ 5.7%), դիզվառելիք (գնանկում՝2.4%) և ադամաթուզ (գնաճ՝ 7.3%) ապրանքատեսակները: Հետևաբար՝ նշված փոփոխությունները հանձնաժողովի ուսումնասիրության տիրույթում են և պայմանավորված են ձեռքբերման գների փոփոխության հետ: