ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկ քաղաքի N18 միջնակարգ դպրոցի անգլերենի ուսուցիչ Լուսինե Ջաhանգիրյանը ընդգրկվել է աշխարհի 50 լավագույն ուսուցիչների ցանկում:
Ջաhանգիրյանին ընտրել են աշխարհի 140 երկիր ներկայացնող 12 հազար թեկնածուից:
Իր աշխատանքում հայ ուսուցչուհին օգտագործում է նորարարական մեթոդներ. աշակերտներին թույլատրվում է օգտագործել բջջային հավելվածներ, օգտվել տարբեր ծրագրերից, նաև՝ Skype-ով շփվել արտասահմանցի հասակակիցների հետ, իրականացնել համատեղ ծրագրեր և այցելել միմյանց։
Լուսինե Ջահանգիրյանն ունի սեփական նախագծը, որը համախմբել է աշխարհի տարբեր երկրների մանկավարժներին։ Չորս տարի առաջ Լուսինեն դարձավ ուսուցիչ-նորարար Global E-Innovation Award միջազգային մրցանակի հաղթողներից մեկը:
Ուսուցիչների համաշխարհային մրցանակը (Global Teacher Prize) ամեն տարի շնորհվում այն ուսուցչին, որն իր մասնագիտության մեջ ակնառու հաջողությունների է հասել: Մրցանակաբաշխությունը նախատեսվում է 2020 թվականի հոկտեմբերին: Հաղթողը կստանա 1 մլն ամերիկյան դոլար։