Կրեմլը կոչ է արել պատրաստվել համաշխարհային տնտեսական ճգնաժամին, որն «իր մասին դեռ կտեղեկացնի»: Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն այդ մասին ասել է «Россия 1» հեռուստաալիքով:
Ռուսաստանին սպասվում է երկամյա անկում: «Մենք սպասում ենք համաշխարհային տնտեսական ճգնաժամին և դրան պետք է պատրաստվենք»,- ասել է նա: Նրա խոսքով՝ շատ աշխատանք է արվելու, հարկ կլինի համակարգել պետությունների հակաճգնաժամային միջոցառումները:
Գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ Դմիտրի Պեսկովը, որը Պուտինին ուղեկցում էր ինֆեկցիոն հիվանդանոցում, պահանջել էր ոչնչացնել նախագահին նկարահանած հեռախոսը՝ պատճառաբանելով, թե ախտահանման սպասելու ժամանակ չկար: