Նյու Յորքի SUNY բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը հայտնել է, որ կորոնավիրուսով վարակակիրների հետ աշխատող բժիշկները չունեն բավարար անձնական պաշտպանիչ իրեր: Նրա խոսքով՝ շուտով իրենք ստիպված կլինեն վիրաբուժական խալաթների պակասության պատճառով օգտագործել աղբի պարկերն ու անձրևանոցները: Ուեյն Ռայլին զգուշացրել է, որ իր հիվանդանոցում բժիշկների պաշտպանիչ իրերը մեկ օրից կսպառվեն: Նա բացատրել է, որ բժիշկները ժամանակ չունեն սպասելու համալրմանը պետական պահուստներից և պատրաստ են ստեղծագործել:
Ավելի վաղ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ զինվորականներ է ուղարկելու տարբեր նահանգներ՝ կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու համար: Նախատեսված է միայն Նյու Յորք ուղարկել հազար զինծառայող, քանի որ այն դարձել է վարակի տարածման օջախ: Այստեղ գրանցվել է 63000 վարակված:
Ըստ վերջին տվյալների՝ ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակի ավելի քան 312 հազար դեպք, որից 14,9 հազարը բուժվել է, մահացել է 8,4 հազար մարդ: