Ֆրանսիայի իշխանությունը ենթադրում է, որ երկրի հարավ-արևելքում գտնվող Ռոման-Սյուր-Իզեր քաղաքում տեղի ունեցած հարձակումը, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել, առնվազն հինգը վիրավորվել է, ահաբեկչություն է:
Քաղաքապետն ասել է որ հաճախորդները կանգնած են եղել խանութի մուտքի մոտ, երբ դանակով տղամարդը հարձակվել է նրանց վրա: Վիրավորներից մեկի վիճակը ծանր է:
Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին, որն, ըստ ֆրանսիական ԶԼՄ-ների տեղեկությունների, 33-ամյա սուդանցի է: Ֆրանսիայի իրավապահ մարմինները հայտնել են, որ կասկածյալը քրեական անցյալ չունի: