Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հրապարակել է Բրուքների «Ռեքվիեմ»-ի կատարման տեսագրությունը: Սա Կամերային երաժշտության ազգային կենտրոնի հարգանքի տուրքն է քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին։ Ստեղծագործությունը Հայաստանում կատարվել է առաջին անգամ, ելույթ են ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախումբը և «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Մանրամասները տեսանյութում: