Շրջակա միջավայրի նախարարությունը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել, որով դիմել է քաղաքացիներին՝ վիրավոր կամ բնից ընկած թռչուն տեսնելու դեպքում տեղյակ պահել այդ մասին։ Նշված է, թե անհրաժեշտ ի՞նչ գործողություններ պետք է անեն քաղաքացիները՝
զանգահարել՝ (015) 484 848 կամ 119,
գրել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջին՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին
կամ էլ. փոստի հասցեին՝ [email protected],
զանգահարել այլընտրանքային հեռախոսահամարներով՝ արտակարգ իրավիճակների նախարարություն՝ 911 կամ ոստիկանություն՝ 1-02 , 010 546․914.
լուսանկարել թռչնին և հայտնաբերման վայրի, ժամանակի և այլ տվյալների մասին տեղեկատվությունը տեղադրել հետևյալ հղումով՝ www.facebook.com/groups/254072219772/permalink/10157363293704773/
Նախարարությունից հորդորում են զերծ մնալ թռչունը տուն տանելուց և տանը բուժումը կազմակերպելուց։