ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի, Միգրացիայի միջազգային կազմակերպության, ՄԱԿ-ի Փախստականների գրասենյակի եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության համատեղ մամլո հաղորդագրությունում ասվում է.
«Վենեսուելայից ժամանած փախստական աղջիկը լվանում է ձեռքերը ՄԱԿ ՓԳՀ-ի և գործընկեր ՀԿ-ի՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու վերաբերյալ ուսումնական դասընթացից հետո, Բրազիլիայի հյուսիսում գտնվող Բոա Վիշտա ավանում © ՄԱԿ ՓԳՀ / Ալանա Ֆերեյրա
COVID-19-ի ճգնաժամի պայմաններում բոլորս խոցելի ենք։ Թեև վարակը ցույց է տվել, որ խտրականություն չի դնում, բայց փախստականները, բռնի տեղահանված, քաղաքացիություն չունեցող անձինք և միգրանտներն առավել մեծ ռիսկի խմբում են։
Աշխարհի փախստականների և միգրանտների երեք քառորդն ապրում է զարգացող երկրներում, որտեղ առողջապահական համակարգերն արդեն իսկ ծանրաբեռնված և անզոր են։ Շատերն ապրում են գերբնակեցված ճամբարներում, ժամանակավոր ապաստարաններում կամ հատուկ կացարաններում, որտեղ բացակայում են պատշաճ բուժօգնությունը, մաքուր ջուրը և սանիտարական բավարար պայմանները։
Հատկապես մտահոգիչ է այն փախստականների և միգրանտների վիճակը, որոնք պահվում են պաշտոնական և ոչ պաշտոնական կալանավայրերում՝ ծանրաբեռնված և վատթար սանիտարական պայմաններում։ Հաշվի առնելով COVID-19-ի մահացու հետևանքները, նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Արտագաղթած երեխաներն իրենց ընտանիքների հետ, և նրանք, ովքեր կալանավորված են առանց հիմնարար իրավական հիմքի, պետք է անհապաղ ազատ արձակվեն։
Համաճարակը կարող է վերահսկվել միայն այն դեպքում, երբ առկա է ներառական մոտեցում, որը պաշտպանում է յուրաքանչյուր անհատի կյանքի և առողջության իրավունքը։ Գաղթականներն ու փախստականները, հատկապես նրանք, ովքեր չունեն անձը հաստատող փաստաթուղթ, անհամաչափ խոցելի են բացառման, խարանի ու խտրականության նկատմամբ։ Աղետը կանխելու համար կառավարությունները պետք է անեն ամեն հնարավոր բան՝ պաշտպանելով յուրաքանչյուրի իրավունքներն ու առողջությունը։ Բոլոր մարդկանց իրավունքների ու առողջության պաշտպանությունը, իրականում, կօգնի կառավարել վարակի տարածումը։
Անհրաժեշտ է, որ բոլորը, ներառյալ բոլոր միգրանտներն ու փախստականները, ապահովված լինեն առողջապահական ծառայությունների հավասար հասանելիությամբ և արդյունավետորեն ներառված լինեն COVID-19-ին արձագանքման ազգային մեխանիզմներում՝ ներառելով կանխարգելման միջոցառումները, թեստավորումը և բուժումը։ Ներառական մոտեցումը կօգնի ոչ միայն պաշտպանել միգրանտների և փախստականների իրավունքները, այլ նաև կծառայի հանրային առողջության պաշտպանությանը և COVID-19-ի գլոբալ տարածման կանխմանը։
Թեև շատ պետություններ պաշտպանում և հյուրընկալում են փախստականներին և միգրանտներին, նրանք հաճախ հնարավորություն չունեն արձագանքելու այնպիսի ճգնաժամերի, ինչպիսին COVID-19-ն է։ Պետություններին կարող է անհրաժեշտ լինել լրացուցիչ ֆինանսական աջակցություն՝ փախստականների և միգրանտների համար ազգային առողջապահական ծառայությունների պատշաճ հասանելիություն ապահովելու համար։ Ահա այստեղ աշխարհի ֆինանսական հաստատությունները կարող են առաջատար դեր ունենալ՝ ֆինանսական միջոցները հասանելի դարձնելու հետ կապված։ Մինչ պետությունները փակում են իրենց սահմանները և սահմանափակում են միջսահմանային շարժերը, կան այդ սահմանափակումների իրականացման այնպիսի ուղիներ, որոնք իրականացվում են՝ հարգելով մարդու իրավունքները և փախստականների պաշտպանության միջազգային չափանիշները՝ ներառյալ չվերադարձելիության սկզբունքը՝ մեկուսացման և առողջության ստուգումների միջոցով։
Ավելի քան երբևէ, երբ COVID-19-ը համաշխարհային սպառնալիք է ներկայացնում ամբողջ մարդկության համար, մեր հիմնական ուշադրությունը պետք է լինի կյանքի պահպանումը՝ անկախ մարդու կարգավիճակից։ Այս ճգնաժամը պահանջում է հետևողական և արդյունավետ միջազգային մոտեցում, որը ոչ մեկին չի անտեսում։
Այս կարևոր պահին բոլորս պետք է համախմբվենք միասնական նպատակի՝ մահացու վարակի դեմ պայքարելու շուրջ։ Շատ փախստականներ, տեղահանված և քաղաքացիություն չունեցող անձինք և միգրանտներ ունեն այնպիսի հմտություններ և ռեսուրսներ, որոնք կարող են նպաստել խնդրի լուծմանը։
Մենք չենք կարող թույլ տալ, որ վախը կամ անհանդուրժողականությունը վտանգեն մարդու իրավունքները կամ խոչընդոտեն գլոբալ համավարակին արձագանքման արդյունավետությանը։ Մենք միասին ենք այս ամենի մեջ։ Մենք կարող ենք հաղթահարել այս վարակը միայն այն դեպքում, երբ մեզնից յուրաքանչյուրը պաշտպանված է»։