ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հրավիրված մամուլի ասուլիսում որոշ տվյալներ ներկայացրեց մարտին արձանագրված կորուստների չափերի մասին։
Նախարարը նշեց, որ հարցումներ են արել մասնավոր հատվածի հատկապես այն կազմակերպություններին, որոնք արդեն մարտի կեսից կամ ավելի շուտ տարբեր գործոնների ազդեցությամբ սահմանափակել էին իրենց գործունեության ծավալները։
«Ավելի քան 1200 կազմակերպություն մասնակցել է այդ հարցմանը։ Զգալի են այն ծավալները, որոնք կրճատվել են: Տարվա համար դեռևս շուտ է գնահատականներ տալ, բայց բնական է, որ կորուստները լինելու են էական։ Կախված է այն հանգամանքից, թե մենք որքան արագ կարող ենք կառավարելի դարձնել կորոնավիրուսի տարածման հետ կապված երևույթները, կամ որքան արագ կարող ենք ազատականացնել գործունեության այն տեսակները, որոնք ներկայումս սահմանափակված են»,- նշեց նախարար Խաչատրյանն ու հավելեց, որ այն ժամանակ, երբ ձեռնարկությունները վերադառնան բնականոն աշխատանքային ռեժիմին, կգործարկվեն նաև աջակցության այլ եղանակներ՝ նոր ֆինանսական գործիքներով։