Ստեփանակերտում երեկոյան ժամերին կդադարեցվի հասարակական տրանսպորտի աշխատանքը: «Արցախպրեսի» փոխանցմամբ, հաշվի առնելով վերջին օրերին բնակչության շարժի պասիվացմամբ պայմանավորված ուղևորահոսքի զգալի նվազումը` Ստեփանակերտի քաղաքային իշխանությունները որոշում են ընդունել ժամանակավորապես ամեն օր՝ ժամը 20:00-ից, դադարեցնել մայրաքաղաքում կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող հասարակական տրանսպորտի աշխատանքը: