«Էրեբունի» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում ստանալուց հետո այսօր առավոտյան Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։
Փաստաբանական թիմի հայտարարության մեջ նշված է, որ բժիշկները նրա առողջական վիճակում դինամիկա են արձանագրել, սակայն փաստել են, որ Ռոբերտ Քոչարյանը այս պահին բժշկի մշտական վերահսկողության և հետագա բուժման կարիք ունի։