Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն արդեն յոթ օր է՝ ինքնամեկուսացման մեջ է հայտնաբերված կորոնավիրուսի պատճառով: Վարչապետի մեկուսացումը կշարունակվի, քանի որ վիրուսի ախտանիշները դեռևս պահպանվում են նրա օրգանիզմում, ջերմությունը դեռ բարձր է:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, սկայան, արդեն դուրս է եկել ինքնամեկուսացումից: Բացասական պատասխան է ստացվել մի քանի անգամ անցկացված թեստերից, և կանցլերն այժմ աշխատում է իր նստավայրից: Մերկելը ինքնամեկուսացվեց իրեն պատվաստած բժշկի մոտ կորոնավիրուս հայտնաբերվելուց հետո: