Ապրիլի 3-ի ժամը 11-ի տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 736 է, բուժվել է 43 անձ, փաստացի բուժվողներ՝ 686, բացասական թեստերը՝ 3258, գրանցվել է 7 մահ: Մահացածներն ունեցել են զուգորդվող այլ հիվանդություններ։ Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։