Հեռավար ուսուցումն ավելի մեծ թվով աշակերտների համար հասանելի դարձնելու նպատակով այսօր Ազգային ժողովը 42 համակարգիչ փոխանցեց Գեղարքունիքի մարզի 4 և ավելի դպրոցահասակ երեխա ունեցող ընտանիքների: Համակարգիչները փոխանցվում են դպրոցների միջոցով, ԿԳՄՍ նախարարության մատնանշած ընտանիքներին, տեղեկացրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: