ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին, արտագնա աշխատանքներ կատարելու նպատակով գտնվելով ՌԴ Սևաստոպոլ քաղաքում, 2018 թ. հունիսի 20-ին՝ ժամը 01:55-ի սահմաններում, նշված քաղաքի Բալակլավսկի շրջանի «Վեսնա» այգեգործական ընկերության 2-րդ Օգոռոդնի նրբանցք տանող շրջադարձի մոտ հանդիպելով իր ծանոթ ՌԴ բնակչուհուն, մոտեցել է նրան և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ։ ՌԴ բնակչուհին գոռացել է և օգնություն կանչել, որի պատճառով տղամարդը, չկարողանալով իր հանցավոր արարքն ավարտին հասցնել, հեռացել է դեպքի վայրից:
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ առերևույթ հանցագործությունը կատարած անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: