Ըստ Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալների՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1 միլիոնը: ԱՄՆ-ը դարձավ համաճարակի էպիկենտրոնը՝ վիրուսակիրների դեպքերի առավելագույն քանակով, բայց Covid-19-ից մահացության ամենաբարձր ցուցանիշը մինչ այժմ Եվրոպայում է:
Փորձագետները վստահ են, որ Covid-19 ունեցող մարդկանց իրական թիվը կարող է շատ ավելին լինել, քան մեկ միլիոնը, քանի որ միայն բժիշկների կողմից գրանցված դեպքերն են մտնում պաշտոնական վիճակագրության մեջ:
Համաձայն վերջին տվյալների՝ այժմ աշխարհում 1,1 միլիոն Covid-19 ունեցող հիվանդ կա, գրեթե 53 հազար մարդ մահացել է, ավելի քան 210 հազարը ապաքինվել է:
ԱՄՆ-ում է գրանցված է 243.4 հազար ախտորոշում և գրեթե 6 հազար մահ, դրանցից շուրջ հազարը` վերջին օրը:
Իտալիան դեպքերի քանակով Միացյալ Նահանգներից հետո երկրորդ տեղում է՝ չնայած մահացությունն այնտեղ շատ ավելին է: Վերջին տվյալներով՝ 115.2 հազար իտալացի է վարակվել կորոնավիրուսով, գրեթե 14 հազար մարդ մահացել է: Մահացությունների մեծ քանակի պատճառով Միլանի հիմնական դիակիզարանը փակվեց մինչև ամսվա վերջ, այնտեղ կդիակիզեն միայն Covid-19-ով մահացածների մարմինները:
Միևնույն ժամանակ, վերջին օրերին Իտալիայում մահացածների թիվը մնում է գրեթե նույնը, և դա իշխանություններին հույս է տալիս, որ հիվանդության գագաթնակետն անցել է:
Իսպանիայում էլ մեկ օրում Covid-19-ից մահացել է 950 մարդ. դա օրվա կտրվածքով մահացության ամենաբարձր ցուցանիշն է: Վարակակիրները մոտ 112 հազար են: