Թուրքիայում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և համավարակի դեմ պայքարելու համար իրականացվող միջոցառումների շրջանակում երկրի տարբեր շրջաններում շարունակվում է կարանտին հայտարարվել, տեղեկացնում է Ermenihaber-ը։
Ավելի վաղ Թուրքիայի արևելյան Կարս նահանգի Դաղփընարի շրջանում՝ Թյուրքմեշեն գյուղում, Էրդաղը և Քարաբաղ գյուղերում, կարանտինային ռեժիմ էր սահմանվել։
Ապրիլի 2-ին կարանտին է հայտարարվել նաև նահանգի Բենլիահմեթ գյուղում։ Արգելվել է բնակիչների ելումուտը։ Ոստիկանական մեքենաները փակել են այդ շրջանների մուտքի և ելքի ճանապարհները։