Ապրիլի 5-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Երուսաղեմ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքի տոնը՝ Ծաղկազարդը:
Տոնի առիթով դուրս կբերվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Աստվածամուխ Սուրբ Գեղարդը: Հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կկատարվի Անդաստանի արարողություն, որի ընթացքում Սուրբ Գեղարդով կօրհնվեն աշխարհի չորս կողմերը:
Ծաղկազարդի Սուրբ Պատարագը և Անդաստանի արարողությունը կհեռարձակվեն ժամը 9։30-ին Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ և «Շողակաթ» հեռուստաընկերությամբ։