Այսօրվա տվյալներով` Լոռու մարզում կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքերի թիվը 8-ն է: Հիվանդներից 1-ն առողջացել է և դուրս գրվել, մյուսները ստանում են ստացիոնար բուժում: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։
«Բոլոր վարակակիրների կոնտակտավորները հայտնաբերված ու մեկուսացված են:
Հարգելի լոռեցիներ, մնացե՛ք տանը, օգնեք իրավիճակը Լոռու մարզում վերահսկելի պահել:
Մի՛ վտանգեք Ձեր և Ձեր հարազատների առողջությունն ու կյանքը»,- գրել է մարզպետը: