Իսրայելի կաբինետը որոշել է բուֆերային գոտի ստեղծել մի շարք քաղաքների շուրջ, որտեղ ապրում են օրթոդոքս հրեաների մեծ համայնքները:
Առաջինը սահմանափակվել է Բնեյ Բրակ բնակավայրը, որտեղ շաբաթվա կեսին հարյուրավոր մարդիկ էին հավաքվել՝ հրաժեշտ տալու հայտնի ռաբբիին: Մինչդեռ իշխանությունները սահմանափակել էին հուղարկավորությանը մասնակցող մարդկանց թիվը մինչև քսանը:
Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսով վարակակիրների գրեթե մեկ երրորդը վարակվել է սինագոգներում և յեշիվաներում՝ կրոնական դպրոցներում: Վարակակիրների գրեթե կեսը օրթոդոքս հրեաներն են: Կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գրեթե 7 հազար է, մահվան դեպքերը 36-ն են: