Հեռավար կրթության Zoom ծրագրում շատ բան է տեղի ունեցել, հայտնվել են ինչ-որ «հանճարներ», որոնք դասերի ժամանակ երգեր են երգում, նկարներ ցույց տալիս, և, ինչպես պարզվեց, դա ադրբեջանցիներն են անում։ Այդ մասին օգտատերերին հայտնել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Նա խորհուրդ է տալիս հղումները տարածել սոցցանցերի փակ խմբերում, որպեսզի միջամտություն անելու հնարավորություն չլինի։
Ս․Մարտիրոսյանը տեսանյութում ցույց է տալիս՝ ինչպես պաշտպանել Zoom դասերը ներխուժումից։