Շուրջ 20 թեմա, որոնք կօգնեն բիզնեսին հաղթահարել դժվարությունները ստեղծված իրավիճակում։ Էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը ժամանակը պայմանականորեն բաժանում է երկու մասի՝ կորոնավիրուսից առաջ և հետո։ Ինչքանով է կենսունակ բիզնեսը համավարակի ժամանակ՝ պարզ կդառնա ամիսներ հետո, սակայն խնդիրներն արդեն ակնառու են։