«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերով քաղաքացիներին ներկայացրել է, թե գումարի դիմաց մարդկանց վարկաբեկելու նպատակով ինչ նյութեր են գրվում կեղծ կայքերում ու յութուբյան էջերում։
Մարուքյանն ասել է, թե ամենօրյա ռեժիմով որ էջերում են կեղծ վերնագրերով նյութեր պատրաստվում՝ մարդկանց ուշադրությունը համաճարակային այս օրերին շեղելու համար։