Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, ՀՀ պարետի ցուցումի համաձայն՝ ապրիլի 3-ից Երևան համայնքի ավտոբուսներով՝ դիտարկված թվով 40 երթուղիներով, կիրականացվի Երևանում գործող 30 բուժհաստատությունների շուրջ 650 աշխատակիցների ամենօրյա երկկողմանի տեղափոխումը 3-անգամյա ռեժիմով։ Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։