«Ստանդարտացման և չափագիտություն ազգային մարմինը» գործողության մեջ է դրել բժշկական դիմակի ՀՍՏ ԳՕՍՏ-Ռ 58396-2020 ստանդարտը»,- 1Lurer.am-ին տեղեկացրեց «Ստանդարտացման և չափագիտություն ազգային մարմնի» մամուլի խոսնակ Նորայր Շողիկյանը։ Նրա խոսքով՝ այն Գերմանիայում մշակված եվրոպական չափանիշներին համապատասխանող, նաև Ռուսաստանի Դաշնությունում ընդունված ստանդարտ է, որը Հայաստանի Հանրապետությունը տեղայնացրել և դրել է գործողության մեջ:
«Ստանդարտը ձեռք բերելու համար տնտեսվարողները կարող են առցանց գնում կատարել sarm.am էլեկտրոնային հասցեից կամ թղթային տարբերակը գնել մեր մարմնից: Ստանդարտը գործողության մեջ է դրվել մարտի 24-ից: Ստանդարտին համապատասխանող բժշկական դիմակներ արտադրելու համար լիցենզավորում պարտադիր չէ»,- տեղեկացրեց Շողիկյանը: