ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով նախարարության համապատասխան ստորաբաժանումն անցել է ծառայության իրականացմանը։ ԱԻՆ աշխատակիցները ստուգում են քաղաքացիների՝ տեղաշարժման թերթիկների և անձը հաստատող փաստաթղթերի առկայությունը։
ԱԻՆ մասնագետները բնականոն հունով շարունակում են ծառայությունը, խախտումներ հայտնաբերելու դեպքում տեղյակ են պահում ոստիկանությանը։
Հիշեցնենք, որ ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակչության տեղաշարժի սահմանափակումները վերահսկելու համար ոստիկանական ուժերին միացել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության, Ազգային անվտանգության ծառայության և Ռազմական ոստիկանության ուժերը։