Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի պատգամավոր Հյու ՄաքԴերմոթը շնորհավորել է Արցախի ժողովրդին երկրում անցկացված նախագահական և խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ։
«Շնորհավորում եմ Արցախի Հայկական Հանրապետության ժողովրդին այս շաբաթ տեղի ունեցած նախագահական ընտրությունների կապակցությամբ։ Ընտրություններին մասնակցել և իր ժողովրդավարական իրավունքն է իրացրել ընտրողների ավելի քան 72 տոկոսը։ Թեկնածուներին հաջողություն եմ մաղթում ապրիլի 14-ին կայանալիք երկրորդ փուլի ժամանակ։ Ավտորիտար ռեժիմի և բռնապետության տարածաշրջանում հրաշալի է տեսնել բարգավաճող ժողովրդավարություն: Շնորհավորում եմ Արցախի ազատ մարդկանց»,- Թվիթերում գրել է ՄաքԴերմոթը:
Պատգամավորն այս ուղերձից հետո հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակում»:
Congrats to the people of the Armenian Republic of Artsakh who held their presidential elections this week. Over 72% of the voting population came out & exercised their democratic rights at the polls. I wish the candidates luck in the 2nd vote on 14th April! @ANCaustralia @mfankr pic.twitter.com/9TNcNM5Anp
— Hugh McDermott MP (@hugh_mcdermott) April 2, 2020