Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը, լայնամասշտաբ հարձակում նախաձեռնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով: Ապրիլի 2-ի ագրեսիան ոչ թե լարվածության ինքնաբուխ սրում էր, այլ մանրակրկիտ ծրագրված ու նախապատրաստված ռազմական գործողություն։