Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
«Վերջիններիս այցելել են դեսպանության աշխատակիցները, տրամադրել առաջին անհրաժեշտության պարագաներ: Դեսպանության տվյալներով՝ օդանավակայանում եղել է մոտ 25 ՀՀ քաղաքացի, որոնցից 18-ին, նրանց ցանկությանն ընդառաջելով, ՀՀ դեսպանությունն ապահովել է կեցավայրով օդանավակայանի մոտակայքում գտնվող հյուրանոցներից մեկում։
Մեր քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում ենք մշտական կապ պահպանել ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ, վստահել բացառապես պաշտոնական աղբյուրներից ստացվող կամ դրանց հիման վրա տրամադրվող տեղեկատվությանը, պահպանել հանգստություն և զգոնություն»,- նշված է ԱԳՆ հայտարարության մեջ: