«257 կազմակերպությունում, այդ թվում՝ դրանց մասնաճյուղերում իրականացված մշտադիտարկման արդյունքներով 38 կազմակերպությունում՝ ներառյալ մասնաճյուղերում, դադարեցվել է գործունեությունը 6 ժամով»,- այս մասին տեղեկացրեց ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը։
Ներկայացնելով առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից արտակարգ դրության պայմաններում գործելու թույլտվություն ունեցող կազմակերպություններում լայնածավալ մշտադիտարկման արդյունքները՝ Ավագյանը նշեց, որ մարտի 24-ից սկսած տեսչական մարմինը մշտադիտարկումներ է անցկացրել։ Պետք է պահպանվեին պարետի կողմից ներկայացված ուղեցույցի կանոնները։
Մարտի 24-ից մինչև այսօր առավոտյան 257 կազմակերպությունում է իրականացվել է մշտադիտարկում։ Ըստ ԱԱՏՄ ղեկավարի՝ խախտումներ ունեցող ընկերություններում գործունեության 6-ժամյա դադարեցումից հետո կրկին անցկացնում են մշտադիտարկում՝ ճշտելու, թե դադարեցումից հետո շտկվե՞լ են խախտումները։
«Մշտադիտարկումներ են իրականացվել նաև պարզելու՝ մինչև կանոնավոր ուղևորափոխադրումների դադարեցումը տրանսպորտային կազմակերպություններում մինչև երթերի անցկացնելը ախտահանում իրականացվո՞ւմ էր, թե՞ ոչ։ Նման 64 կազմակերպությունում է իրականացվել մշտադիտարկում։ Դրանցից երկուսում արձանագրվել էր խախտում, և տրված նախազգուշական նամակից հետո՝ հաջորդ երթից արդեն, կարգի է բերվել»,- ասաց Ավագյանը։