2020-ն առանց էական տնտեսական կորուստների չի անցնելու. կանխատեսումն էկոնոմիկայի նախարարինն է։ Տիգրան Խաչատրյանն ասում է՝ կորոնավիրուսը հարվածում է գրեթե բոլոր ոլորտների զարգացմանը, բայց պետությունն այս վիճակում բիզնեսին մենակ չի թողնի։
Վերջին երկու օրերին նախարարությունը փոքր և միջնին բիզնեսից 120 դիմում է ստացել՝ արագ ու առանց թղթաբանության վարկ ստանալ կարող են այն տնտեսվարողները, որոնք 2019-ի ընթացքում ունեցել են 24-500 մլն դրամի շրջանառություն, բայց չեն ունեցել ժամկետանց հարկային ու վարկային պարտավորություններ։