ՊԵԿ-Ը պարտաճանաչ տնտեսավարողների հավաստագրերն ուղարկում է փոստային կապով:
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է խրախուսել հարկերը պարտաճանաչ վճարող տնտեսավարողներին: «Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերը հարկ վճարողներին շնորհվում են հեռավար եղանակով: Պետական եկամուտների կոմիտեն 4 տնտեսավարողի հավաստագիր է ուղարկել փոստային կապով` պահպանելով անվտանգության կանոնները:
2020 թ. տարեսկզբից հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 37 տնտեսավարող: 25 հարկ վճարողի դիմում բավարարվել է (այդ թվում՝ 2019 տարեվերջին ստացված 2 դիմում), 10 դիմում մերժվել, ևս 4 դիմում ուսումնասիրության փուլում է:
Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսավարող սուբյեկտների ցուցակները հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:
Օրինապահ հարկ վճարողների ցուցակ
1. «ԻՏԱ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ
2. «ԱՐՄԵՆԻԱՆ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ
3. ԵՐԵՎԱՆԻ ՊՈՂՊԱՏՅԱ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ «ՄԵՏԱԼ ՍՏԻԼ» ՓԲԸ
4. «ՖԱԲ ԳՐՈՒՊ» ՍՊԸ