Ըստ Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանության մոտ առկա տեղեկատվության՝ ներկայումս «Դոմոդեդովո» օդանավակայանում հավաքված ՀՀ քաղաքացիների` դեպի Հայաստան թռիչքը չեղարկվել է, որի մասին վերջիններս, ըստ կարգի, պետք է տեղեկացված լինեին: Այս մասին 1lurer.am-ին հայտնեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Դեսպանությունը ճշտում է օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիների տվյալները՝ ստեղծված իրադրության պատճառները հասկանալու և իրադրությունը ճշգրիտ գնահատելու համար»։