Նիդեռլանդներն առաջարկել է ստեղծել օգնության հիմնադրամ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար և պատրաստ է փոխանցել շուրջ մեկ միլիարդ եվրո, հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Վոպկե Հուքստրան:
«Մենք առաջարկում ենք ստեղծել շտապ բուժօգնության հիմնադրամ, որին Նիդեռլանդները շատ լուրջ աջակցություն կցուցաբերի: Դա կլինի մոտ մեկ միլիարդ եվրո նվիրատվություն, որպես կորոնավիրուսների դեմ պայքարող երկրների հանդեպ համերաշխության նշան», - ասել է Հուքստրան: