Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում գրել է․
Պետական բյուջեի 2020 թվականի առաջին եռամսյակի եկամուտները 2018 թվականի առաջին եռամսյակի համեմատ աճել են 110 միլիարդ դրամով կամ 46 տոկոսով:
Այսպիսով արձանագրենք. մեկ-երկու տարում պետական բյուջեի եկամուտները 30-35 տոկոսով ավելացնելու իմ նախահեղափոխական խոստումը 18, 19 թվականների և 20 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով գերակատարված է:
Կորոնավիրուսը, իհարկե, առաջիկա շրջանի համար իր փոփոխությունները կբերի: Բայց մենք կհաղթենք: