Միացյալ Նահանգներում կորոնավիրուսից մահացության դեպքերը հասել են 5 հազարի: BBC-ն գրում է, որ երկրում վարակի վիճակագրական տվյալների մասին տեղեկությունները հաղորդում է Ջոնս Հոփքինսի համալսարանը:
Ավելի վաղ համալսարանից տեղեկացրել էին, որ վերջին 24 ժամվա ընթացքում մահացել էր 884 մարդ, ինչը նոր ռեկորդ է ԱՄՆ-ի համար:
Միաժամանակ Washington Post-ը հայտնում է,որ դաշնային կառավարության՝ պաշտպանիչ միջոցների ու բժշկական պարագաների պահուստներն արդեն սպառվում են:
Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը զգուշացրել է, որ Միացյալ Նահանգները կարծես հայտնվել է Իտալիայում ստեղծված նույն իրավիճակում: