Ապրիլյան քառօրյա պատերազմին մենք բոլորս՝ անկախ քաղաքական հայացքներից, տարաձայնություններից, տարիքից, սեռից, կյանքի փորձառությունից ... ցույց տվեցինք, որ կանգնած ենք մեր հայրենիքի պաշտպանության համար: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Մեր հերոսներն իրենց օրինակով ցույց տվեցին, որ մեր ժողովրդի ապրելու իրավունքն անվիճելի է, և հայրենիքի անվտանգությունն ապահովելու համար յուրաքանչյուրը պատրաստ է անձնազոհության:
Հիշում ենք բոլոր հերոսներին ու գլուխ խոնարհում նրանց հիշատակի առաջ»,- գրել է Մակունցը: