«Կա վարակի տարածում, որը ոչ մեկը չի կարող հերքել։ Կան նոր օջախներ։ Պայմանավորված է նաև մեր կողմից ամեն օր կատարվող թեստավորման թվի աճով»,- այս մասին ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նախարարն անդրադառնալով վիրուսի կանխատեսվող պիկին՝ նշեց, որ հնարավոր չէ կանխատեսում անել, այն կարող է լինել ցանկացած պահի։ «Պիկը երևում է, երբ սկսում են ամեն օր նվազել դեպքերը։ Եթե մենք ազգովի այդ բոլոր միջոցառումներն իրականացնենք, շարունակենք հայտնաբերումները՝ ինչ-որ մի պահից սկսենք ամեն օր ավելի քիչ դեպքեր արձանագրել՝ կարող ենք ասել, որ երեկ չէ առաջին օրը վիրուսի պիկն էր։ Մեր խնդիրը կանխարգելիչ միջոցառումներով այդ պիկը հնարավորինս շուտ տեսնելն է»,- ասաց Թորոսյանը։