Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց առաջին եռամսյակի տնտեսական ցուցանիշներից։
«2019 թվականի բյուջեի եկամուտները առաջին եռամսյակի տվյալներով գերակատարվել են 8․9 միլիարդ դրամով։ Այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշները նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշները գերազանցում են 49․05 միլիարդ դրամով կամ 16․5%-ով։ Այս ցուցանիշներն ավելի կընդգծվեն, եթե ասենք, որ իրենց հերթին 2019 թվականի հարկային հավաքագրումների առաջին եռամսյակի ցուցանիշները 2018 թվականի նկատմամբ ավել են եղել 60․5 մլրդ դրամով կամ 25․3 տոկոսով։ Այսպիսով կարող ենք ասել, որ մենք ճգնաժամի եզրին բավականին լուրջ գերակատարումներ ենք ունեցել։ 2018 թվականի առաջին եռամսյակի համեմատությամբ 2020-ին առաջին եռամսյակի եկամուտները ավելացրել ենք ավելի քան 100 միլիարդ դրամով»,- նշեց վարչապետ Փաշինյանը՝ հավելելով, որ պետք է բոլորս գիտակցենք, որ կորոնավիրուսի արդյունքում առաջացած ճգնաժամի արդյուքում անորոշություններ շատ կան, և տնտեսական այս տեմպերը կկորցնենք, բայց առաջին եռամսյակի տնտեսական տեմպերը վկայում են, որ Կառավարության տնտեսական քաղաքականությունը արդյունավետ է։