ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ինն անդամ պետություն խնդրել են հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ՝ կորոնավիրուսի թեմայով: Դիմել են, որ դրան մասնակցի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
РИА Новости-ի հաղորդմամբ՝ երկրները պահանջել են փակ հանդիպում տեսակապի միջոցով: Ենթադրվում է, որ կքննարկվեն Անվտանգության խորհրդի անդամ պետությունների մանդատների, ինչպես նաև խաղաղապահ գործողությունների և մարդասիրական առաքելությունների ու կորոնավիրուսի ազդեցության մասին հարցեր: