Հյուսիսային Կորեան պնդում է, որ իր երկրում կորոնավիրուսի վարակի դեպքեր չկան: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն: Պաշտոնական Փհենյանը երկրի սահմանները փակել էր հունվարին, երբ հարևան Չինաստանում սկսվել էր կորոնավիրուսի տարածումը:
Կորոնավիրուսի վարակման դեպքերի բացակայության վերաբերյալ տեղեկություններ են հրապարակել Հյուսիսային Կորեայի առողջապահության նախարարությունից, թեպետ շատերը թերահավատ են, որ այս երկիրը կարողացել է խուսափել ախտից այն ժամանակ, երբ աշխարհում վարակակիրների թիվը մոտենում է մեկ միլիոնին: